Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյանի վիճակը ծանրանում է

Նոյեմբեր 15,2013 10:22

Դատական կարգադրիչների գործը, որը վերջին շաբաթներին փակուղի էր մտել, նոր եւ անսպասելի ընթացք ստացավ։ Երեկ ձերբակալվեց Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1– ին մասով (Կաշառք ստանալը) եւ 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափերով):

Մեզ հաջողվեց ճշտել, որ Միսակ Մարտիրոսյանին ձերբակալել են իր տեղակալ, Դատական կարգադրիչների ծառայության ղեկավար Արմեն Մովսիսյանի ցուցմունքների հիման վրա։ Վերջինս երկար ժամանակ համառում էր ցուցմունք տալ անմիջական ղեկավարի դեմ, ինչպես նաեւ իրեն մեղավոր չէր ճանաչում առաջադրված մեղադրանքում։ Եթե ցուցմունք տար Միսակի դեմ, կնշանակեր, որ մեղավոր է ճանաչում նաեւ իրեն, ինչը եւ եղավ։ Մովսիսյանը մասնավորապես ասել է, որ գրանցված չաշխատողների աշխատավարձից որոշակի գումար տվել է նաեւ Միսակ Մարտիրոսյանին։ Բացի դա, նա նաեւ հաստատել է, որ Միսակը տեղյակ է եղել, որ կարգադրիչների ծառայությունում գրանցված չաշխատողներ կան։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930