Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթգիծը վերաբացելու Թուրքիայի նախագիծն ուղղված է Ադրբեջանի վրա»

Նոյեմբեր 15,2013 10:12

«Ամերիկայի Ձայն»«Դավութօղլուի կողմից արված ոչ այնքան գաղտնի հայտարարությունը հրապարակայնացվեց էր Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբնական դիրք ձևավորելու նպատակով». Մանոյան

«Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթգիծը վերաբացելու շուրջ Թուրքիայի մտորումներն ուղղված են Ադրբեջանի հետ բանակցություններում դիրքերի ձևավորման վրա»:

Այս մասին, ըստ «Հուրիեթ» պարբերականի, հասել է ՀՅԴ-ի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, որը մասնակցել է Ստամբուլում անցկացված Սոցիալիստական միջազգային համաժողովի աշխատանքներին:

«Կարծում եմ՝ պարոն Դավութօղլուի արված հայտարարությունն ավելի նման էր Ալիևի, այլ ոչ թե Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում դիրքեր զբաղեցնելուն: Համոզված չեմ, թե ինչ է Թուրքիան ակնկալում Ադրբեջանից, սակայն կարծում եմ, որ պարոն Դավութօղլուի կողմից արված ոչ այնքան գաղտնի հայտարարությունը, որն արվել էր փակ դռների հետևում անցկացված խորհրդարանի նիստի ժամանակ, հրապարակայնացվել էր Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբնական դիրք ձևավորելու նպատակով», – ասել է Մանոյանը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այս ամսվա սկզբին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Թուրքիան նախապատրաստվում է Հայաստանի հետ սահմանը բացելուն, և սահմանի բացումն իրականություն կդառնա՝ Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերելուն պես:

Իր հայտարարությամբ Դավութօղլուն պատասխանել էր Իգդիրից «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Սինան Օղանի այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանին և երկու պետությունների միջև երկաթգծի վրա տարվող աշխատանքները սահմանը բացելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ են:

Արտգործնախարար Դավութօղլուն հաստատել էր, որ դրանք Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը բացելու նախապատրաստական աշխատանքներ են՝ նշելով, որ այս աշխատանքները «2015 թվականին նախապատրաստվելու մաս են կազմում»:
Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930