Այսօր շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լեհաստանի մայրաքաղաքում շարունակվող Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում համառ պայքարում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ, որի կազմում բացակայում է այդ երկրի առաջատար շախմատիստը՝ Պետեր Լեկոն: Նա, ինչպես հայտնի է, այս օրերին շախմատի աշխարհի թագի համար պայքարում օգնում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին:
Մեր թիմում Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեցին մրցակիցների հետ եւ միայն Սերգեյ Մովսիսյանը վաստակեց հաղթական միավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ