Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ:
Մեր աղջիկներից միայն Լիլիթ Գալոյանը միավորը բաժանեց: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ