Tert.am․ Եղվարդ–Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի տուժող կողմ Հակոբյանների փաստաբան Մարատ Գինոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պետրոսյանի մերձավորների գրությանը և հրապարակված փաստաթղթին, որ նա սթափ է եղել, նշում է, որ Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության մեջ նշված է, որ նա ոգելից է օգտագործած եղել և վրայից խմիչքի հոտ է եկել:
– Պարոն Գինոսյան, Վարդան Պետրոսյանն ինքը հայտարարեց, որ խմած չի վարել ավտոմեքենան, նաև նրա փաստաբանն ու կողմնակիցները հրապարակեցին փաստաթուղթ, որ նա ալկոհոլ օգտագործած չի եղել:
– Անմիջապես դեպքից հետո կատարվել է, ոչ թե փորձաքննություն այլ պրիմիտիվ՝ փչելու եղանակով սթափության ստուգում, կազմվել է արձանագրություն, բայց մենք ունենք նաև Վարդան Պետրոսյանի վերաբերյալ փորձաքննության եզրակացություն, երբ նա բժշկական փորձաքննության է ենթարկվել և եզրակացության մեջ արձանագրվել է հետևյալը. որ երբ դեպքից հետո Վարդան Պետրոսյանին բերել են բժշկական կենտրոն և նա հետազոտվել է, հիվանդության պատմություն է կոչվում չէ՞, դրա մեջ գրի է առել հետևյալը, որ նա գտնվել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում և որ վրայից խմիչքի հոտ է գալիս: Եվ այդ գրությունը փորձագետը արձանագրել է: Հիմա, թե ի՞նչ մեթոդով են ստուգել չեմ կարող ասել:
– Բայց չէ՞ որ այդ պրիմիտիվ՝ փչելու սարքով Ճանապարհային ոստիկանությունը տարիներ շարունակ տասնյակ մարդկանց է սթափությունն է որոշել: Այսինքն՝ Դուք կասկածի տա՞կ եք դնում այդ սարքի/ մեթոդի ճշգրտությունը:
– Այո՛, այդ գրությանը ծանոթանալուց հետո կասկածի տակ եմ դնում, ինչո՞ւ չէ:
Մանրամասները՝ Tert.am-ի կայքում
Չզարմանաք եթէ վաղը թմրանիւթ ալ գտնեն գրպաններուն մէջ ,,,