Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիքսենք «ինադը»՝ որպես կոնստանտ սահմանադրական նորմ

Նոյեմբեր 14,2013 21:42

ԲՀԿ խմբակցության անունից հանդես եկող խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը «դեմ» է քվեարկելու 2014 թվականի բյուջեին:

Սակայն մինչ այդ նկատեց, որ տարեց տարի բյուջեի քննարկումները իր մոտ դեժավյուի զգացողություն են առաջացնում՝ «ոչինչ չի փոխվում»: Բայց մի բան այդուհանդերձ, այս տարի փոխվել է, դա կառավարության անկեղծությունն է, որով նրանք խոստովանում են, որ մենք տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն ենք, որ ներդրումները նվազել են եւ այլն:

Ի դեպ, տիկին Զոհրաբյանից առաջ ելույթ ունեցած ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ էր նշել կառավարության «անկեղծությունը», նկատելով. «Դա հրապարակայնություն չի, դա բացություն չի, թափանցիկություն չի, դա աներեսություն է»: Պարոն Մինասյանն ասել էր, որ նման թերություններ եւ անհաջողություններ գրանցելու դեպքում բնական կլիներ հրաժարական տալը եւ ոչ թե հպարտ-հպարտ ասելը, թե «մենք մեր բացերը հրապարակային ներկայացնում ենք», եւ որեւէ արդյունք չստանալով, տված խոստումները եւ կանխատեսումները չիրականացնելով մնալ իշխանության:

Տիկին Զոհրաբյանը, ի տարբերություն կառավարության անդամների, լուրջ չի ընդունում «Դուինգ բիզնես»-ի չափանիշներով Հայաստանի 32-րդ տեղում գտնվելը, հատկապես, երբ կառավարությունը խոստովանում է, որ ներդրումները 64%-ով նվազել են. «Այո, Հայաստանում հնարավոր է 5 րոպեում բիզնես գրանցել, բայց դրանից հետո սկսվում է հարկային որսը եւ ներդրողները մազապուրծ փախնում են»:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ այս կառավարության եւ նրա ղեկավարի պաշտոնավարման շարունակությունը՝ նման ցուցանիշների պարագայում, որեւէ քաղաքական մոտիվացիա չունի, դա որոշվում է «Մելիք-Ադամյան փողոցում գտնվող փակ ակումբում (նկատի ունի ՀՀԿ գրասենյակը-Մ.Բ.), իսկ թե ինչ մոտիվացիա է հնչում այնտեղ՝ ոչ ոք չգիտի»: Այդուհանդերձ, նա ենթադրեց, որ, հավանաբար, այս կառավարության պաշտոնավարումը շարունակվում է «ի հեճուկս» մոտիվացիայով, եւ ուրեմն. «Եկեք «ինադը» ֆիքսենք որպես կոնստանտ սահմանադրական նորմ, եւ ֆիքսենք, որ նրանք պիտի պաշտոնավարեն հայ ժողովրդի ինադու»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930