«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր միացել էր Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկներին:
«Միանում եմ ձեր կոչերին»,- ասաց նա ու շարունակեց,- «Ընտրությունների միջոցով չենք հասնի ոչ մի արդյունքի, կեղծվում են ամեն ձեւով, գրվում ու հաղթում է միշտ այն ուժը, որ պետք է իշխանությանը: Խորհրդարանում հավաքվածները պայմանավորվածության արդյունքում են անցնում այնտեղ: Եթե հնազանդ լինենք, ոչ մի բան չենք հասնի, պետք է խիստ լինենք ու պահանջատեր: Ի՞նչ պետք է պահանջենք՝ պատիվ, որը մեր ձեռքից խլել են: Ոչ իրավունք ունենք, ոչ կարող ենք մեր խոսքն առաջ տանել, միայն հնազանդ լինելով հնարավոր չէ, պայքարել է պետք մինչեւ վերջ, եւ իշխանությունը պետք է հասկանա, որ միայն թալանով չեն կարող գոյատեւել, ժողովուրդ է պետք պահել: Արդեն կործանվում է ազգը»:
Վերջում էլ ասաց, որ հավատում է ազատամարտիկներին. «Խնդրեմ ցույց տվեք ձեր հզորությունը, մենք ձեր կողքին ենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ