Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնցլագերի տերերը որոշեցին փակել Վոլոդյա Ավետիսյանին»

Նոյեմբեր 14,2013 21:11

«Որտեղ տիրում են այդ հաստատությանը բնորոշ բոլոր օրենքները: Հայաստանում գործում են ոչ թե պետական օրենքները, այլ համակենտրոնացման ճամբարում տարածում գտած բարքերը: Հայաստանի իշխանությունները պետական օրենքներն օգտագործում են, որ ամրապնդեն ոչ թե ժողովրդավարական կառավարումը այլ լագերային ռեժիմը: Լագերային ռեժիմի հիմնական առանձնահատկություններից է վախի մշտական մթնոլորտի պաշտպանումը, ղեկավարության անպատժելիությունը եւ քաղաքացու անպաշտպանվածությունը» ,-այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հավաքի ժամանակ ասաց փոխգնդապետը:

Եւ իր ասածները հիմնավորեց իր օրինակներով. «Հերթական անգամ երկարաձգվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը: Ո՞վ է Վոլոդյան՝ մարդասպա՞ն, թե՞ բանկեր թալանող: Ո՛չ, հայ մարդ, որը ըմբոստացավ այս ռեժիմի դեմ՝ տեսնելով իր ազատամարտիկ եղբայրների անիրավ կեցությունը եւ փորձեց արդարության հասնել: Բայց  կոնցլագերի տերերը որոշեցին նրան փակել՝ հույս ունենալով հանգցնել բողոքի ալիքը: Ազատամարտիկները, շարունակելով Վոլոդյայի գործը,  շատ ավելի լայն ծավալով հասել են ժողովրդական մեծ ալիքի բարձրացմանը, որը կազատի այս կոնցլագերային ռեժիմից  ինչպես Վոլոդյային, այնպես էլ՝ հայ ժողովրդին»:

Նա անդրադարձավ նաեւ դերասան Վարդան Պետրոսյանի հետ կատարվածին ու դրա մեջ քաղաքական ենթատեքստ գտավ. «Սա Վարդանի մեծ ողբերգությունն է…բայց ի՞նչ կարիք կար նրան կալանավորելու՝ չսպասելով քննության ավարտին: Արդյո՞ք նա այն մարդն էր, որ ուզում էր խուսափել ամեն կերպ պատասխանատվությունից: Ամբողջ հարցն այն է, որ անկախ մտավորական Վարդան Պետրոսյանը պետք է ուշ թե շուտ պետք է պատժվեր՝ այս հարթակից Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար: Վարդանի ելույթները Ազատության հրապարակում մեծ ոգեւորություն առաջացրին մարդկանց մեջ, իսկ իշխանությունները լուրջ վտանգ տեսան»:

Պարոն Ավետիսյանն անդրադարձավ նաեւ օրեր առաջ Արարատի քաղաքապետի ընտրություններին. «Ընտրություններին սկսել են մրցակցային իմիջ տալ, իսկ իրականում պահպանվում են արատավոր ավանդույթ դարձած ընտրախախտումները: Կոնցլագերային ռեժիմի թիմը հաղթել է Արարատում վարչական ռեսուրսների շնորհիվ, արդյունքը վաղուց կանխորոշված էր, իսկ մրցակցությունը՝ ձեւական»:

Ազատամարտիկը եզրափակեց՝ իշխանափոխությունը այլընտրանք չունի. «Ժամանակն է՝ ազատվել կոնցլագերային ռեժիմից»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Դախաուի կոնցլագերն է:Ֆաշիզմը հայոց…Ու*մ են ֆաշիզմում հայերը:Իրենց:Ուրեմն ֆաշիզմը ավելի մեղմ հասկացություն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930