Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերապատվելի Միքայելյան. «Առաքելական եկեղեցին ամբողջ Եվրոպայում կպախարակվի, դա՞ եք դուք ուզում»

Նոյեմբեր 14,2013 21:01

«4 կողմից  բզկտոցի է գնում: Դժվար է Առաքելական եկեղեցու համար այսօր: Չգիտես ինչի շատ մարդիկ մտածում են, որ  եկեղեցին պետք է հանդես գա ինքնապաշտպանությամբ: Սխալ դիրքորոշում է: Այո, սխալը կա, բայց մենք իրենց կողքին պետք է լինենք հայ ազգը, որպեսզի կարողանանք ամեն հարցում լուծումը նաեւ մենք տանք՝ ժողովուրդը տա: Մենք պիտի սատար կանգնենք եկեղեցուն, ոչ թե դնենք ու ասենք՝ սա պիտի անեն, նա պիտի անեն: Մե՞նք ինչ պիտի անենք, չէ՞ որ եկեղեցին մարդկանց համար է: Եկեղեցին մարդիկ են, միայն կաթողիկոսը չի: Պատկերացրեք, եկեղեցում մարդ չկա, կաթողիկոս կլինի՞: Կաթողիկոսն ո՞ւմ համար է՝ ժողովրդի համար է»,- Aravot.am-ի հետ զրույցում կաթողիկոսին ուղղված քննադատություններն այսպես մեկնաբանեց Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի Արագածոտնի գրասենյակի ղեկավար, Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը:

Ըստ նրա, ժողովուրդը պետք է հարգալից վերաբերմունք ունենա կաթողիկոսի եւ առհասարակ հոգեւորականների հանդեպ. «Սխալներ տեսնելիս էլ չպետք է մեղադրանք անի: Առաքելական եկեղեցին ուժային կառույց չի: Այո, մենք տվել ենք շատ բան իրենց ձեռքը, մենք տվել ենք, մենք էլ պահանջում ենք, բայց ինքը լուրջ լծակ չունի այսօր Ավետարանչականի, Ավետարանականի, Եհովայի վկայի կամ այն մեկի վրա: Ես ավելի ուժեղ լծակ ունեմ այսօր, քան թե Առաքելական եկեղեցին: Ես այսօր կարող եմ ազատ խոսել, մեղադրել, բայց ինքը իրավունք չունի: Եթե մեղադրեց, կգան Եվրոպայի համապատասխան հանձնախումբը եւ իրենք պիտի պատասխան տան դրա համար: Ստորագրած համաձայնագրեր ունեն…բարդ բան է սա, հասկանո՞ւմ եք: Մենք 21-րդ դարի եկեղեցի ենք: Եվ դուք պիտի շատ լավ հասկանաք Վենետիկ կա, վենետիկյան հանձնաժողով կա, հանձնախմբեր կան, ստորագրություն կա, Եվրոպա կա: Եթե ուզենան շատ բանի դեմ էլ կանգնեն՝ չեն կարող: Իհարկե, չեն կարող: Սա աստիճանաբար  պետք է լինի, մի օրվա բան չի: Վաղը մյուս օրը, եթե առաքելականը ողջամիտ քայլ չանի, Առաքելական եկեղեցին ամբողջ  Եվրոպայում, ամբողջ աշխարհում կպախարակվի, դա՞ եք դուք ուզում»:

Մեր հարցին՝ այսինքն, միջազգային ասպարեզում մեր եկեղեցու դերը չնվազեցնելու համար պետք է լռե՞լ սխալների մասին, չբարձրաձայնե՞լ՝ նա պատասխանեց. «Անշուշտ, պետք է մեր միջազգային դերի մեջ մնանք եւ մեր ճշմարտությունն ու արդարությունը առաջ տանենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ժամանակն է, որ Հայ Առաքելական եկեղեցին ցած իջնի հայի ուսերից: Կեցցե Հայ Աստվածները:

  2. Ռուբեն says:

    Մեր եկեղեցականները` առավել ևս նրանցից բարձրաստիճանները պետք է զերծ մնան նյութական բարիքների ձգտումներից և իրենց սակավապետությամբ օրինակ ծառայեն ժողովրդի համար: Սակայն տեղի է ունենում այլ բան` երբ մարդիկ դժգոհում են այս կամ այն բարձրաստիճան հոգևորականի նյութական ձեռքբերումների համար, մեր եկեղեցու “հավատարիմները” բացատրում են, որ հոգևորականն էլ իրավունք ունի ապրել մարդավայել: Դե արի ու մարդկանց համոզիր, որ աղանդների քարոզիչների փոխարեն ավելի լավ է հետևել մեր եկեղեցու քարոզիչներին:

  3. Mushegh says:

    Բենթլիի պաշտանմունքից քանի չի հրաժարվել մեր կղերը ոչինչ էլ չի փոխվի ու կգնա ինքնակործանման. կեցցե ազատագրված հայի կամքը

  4. Armen says:

    Հարգելի Հայեր,

    Եթե մի օրգան իր ֆունկցիա մեջ չէ և ավելին ցավեր է պատճառում տիրեջը ու բուժռլեւ հնարավորություն չկա, պետք է օպեռատիվ հեռացնել, որպեսզի տիրոջ կյանքին չվնասի: Իսկ մեր հայերը ինչպես միշտ թողնում են ամեն ինչ բախտի քմհայճուքին մինչև դանակը ոսկորին հասնի ու հետո էլ շատ ուշ է լինում: Այսօր մեր եկեղեցիականներն են դառել մեր ժողովուրդի ջանին մի հիվանդ, վերջին ստադիաում գտնվող ուռուցք: Հարց հնարավոր է այդ հիվանդին փրկել, թե ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930