Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող աջակցել Վարդան Պետրոսյանին»

Նոյեմբեր 14,2013 20:55

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Վարդան Պետրոսյանի դեպքին, եւ դիտարկմանը, թե դերասանը Ֆրանսիայից եկել ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում զորակցում էր իր հումորներով ու երգերով, զբաղեցնում եւ մթնոլորտ էր ստեղծում, երբ վերջինը հացադուլի մեջ էր, իսկ այժմ, երբ ինքն է նեղության մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանը նրան չի այցելել, ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը երկու շաբաթից ավելի է՝ Հայաստանում չէ, ուստի եւ չէր կարող աջակցել Վարդան Պետրոսյանին այն ձեւով, ինչպես, որ պատկերացնում եք: Դա տեխնիկական խնդիր է: Իսկ «Ժառանգության» անդամները նրան աջակցում են, օրինակ` ես, իմ ստատուսներն էլ տեսեք Ֆեյսբուքում, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, մենք բոլորս աջակցում ենք նրան: Բացի այդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված այդ փաստը անիմաստ շահարկվում է»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Րաֆֆիից այլ բան չէր էլ կարելի սպասել:Ինչ է նշանակում՝ հանրապետությունում չէր:Ինտերնետի այս դարում ի՞նչ կարևոր է, թե դու ուր ես:Բոլորն էլ իրենց խոսքն ինտերնետով էին ասում, հո չէին այցելում Վարդանին ու նոր ստատուս գրում:Ծիծաղելի է: Րաֆֆիին պաշտպանելու պրիմիտիվ միջոց:Մի բան եմ ուզում ճշտել պարոն Արմենից՝ իրո՞ք ինքն այդքան շատ է հավատում Րաֆիին, թե ուրիշ ճար չունի՝ պաշտպանել է պետք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930