«Շանթին մեղադրելու իրավունք չունեն»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հավաքի ժամանակ ասաց նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը ու բացատրեց՝ ինչու է այդպես կարծում. «Առագաստ սրճարանում սպանեցին հայտնի ազատամարտիկ Պողոս Պողոսյանին, բազմաթիվ անգամ կեղծեցին հանրապետական ընտրությունները, ժողովրդի ձեռքից խլեցին իշխանությունը… Հոկտեմբերի 27, «Մարտի 1»»:
Նրա խոսքով, Շանթ Հարությունյանին մեղադրողները պետք է պատասխան տան, որովհետեւ նրանք են հանցագործները. «Պետք է տապալենք դրանց օր առաջ: Համախմբվենք, ինքնակազմակերպվենք: Հաղթելու համար պետք է հաղթահարենք սեփական վախը…մեզ երկու բան է պետք հավատալ՝ հաղթանակին եւ հավատալ գործին»:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ կրկին անդրադարձավ նույնասեռականներին՝ նրանց անվանելով ՀՀ իշխանությունների բարեկամ. «Նրանք այդ այգին համառորեն չեն ազատում, ուրեմն նրանց բարեկամներն են: Բազմիցս զգուշացրել ենք պատկան մարմիններին՝ մանկական այգին ազատեք պիղծ անհատներից, եթե տեղը չգիտեք, տեղն ասեմ՝ նախագահական նստավայրի դիմաց մի սիրահարների այգի եմ տեսել, այդ համասեռամոլներին թող տանեն այնտեղ ու ինչքան ուզում են՝ գենդեռվեն: Վերջին անգամն ենք զգուշացնում՝ տղերք գործը, եթե չարեցիք այդ գործը, խոստանում ենք պատասխանատուներին տրիկո ենք հասցնելու, տանենք այնտեղ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ