Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հավաքի ժամանակ միջադեպ գրանցվեց: Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի ելույթի ընթացքում երկու կին՝ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած, անցան հանրահավաքի մասնակիցների միջով եւ բարձր գոռոցներով հավաքվածներին կոչ արեցին հեռանալ ու «Իզուր մի՛ կանգնեք ժողովուրդ, պարա՞պ եք: Սրանք հարց լուծող չեն, սաղ սուտ են, ոչ մի բան էլ չի փոխվելու էս երկրում» ասելով՝ հեռացան:
Այս կանանց մոտեցավ հանրահավաքի մասնակիցներից մի կին եւ հորդորեց չխանգարել ու հանգիստ հեռանալ: Բայց «խանգարողները» սկսեցին վերջին հայհոյանքները տալ նրա հասցեին՝ պնդելով, թե այդ կինն իրենց հետ ոչ թե հանգիստ է խոսել, այլ ասել է «սիկտիր եղեք այստեղից»:
Միջամտեցին ոստիկանները: «Իմ մակարդական այնքան է, որ ես ուղղակի ձեռք չբարձրացրի նրա վրա, թե չէ մազերը կպոկեի»,- ոստիկանին պատմում էր հայհոյող կինը:
Ոստիկանները նրանց ուղեկցելով հեռացրին հրապարակից, իսկ ավելի ուշ այդ կանայք ծիծաղելով հեռացան:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ