Վրաստանի նախագահի նստավայրը կփոխանցվի կրթության և գիտության նախարարությանը, այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է ԿԳ նախարար Թամարա Սանիկիձեն: Գրում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը:
Նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել նստավայրում, որը կառուցվել է Միխայիլ Սաակաշվիլիի համար: Նա շենքը վրաց-ամերիկյան համալսարանին փոխանցելու ցանկություն էր հայտնել:
«Շենքը կփոխանցվի կրթության համակարգին, այսինքն, կրթության նախարարությանը, ու, հետևաբար, այս շենքի հետ կապված հաջորդ որոշումը կքննարկվի այն համալսարան դարձնելու շրջանակներում: Հավանաբար, համալսարանը կլինի տեխնիկական ուղղվածության, քանի որ դա է այսօր առաջնահերթությունը», – ասել է Սանիկիձեն:
Սահակաշվիլին իր հերթին հայտնել էր, որ ինքը կմասնակցի նոր նախագահի երդման արարողությանը միայն այն դեպքում, եթե նա հարգանք ցուցաբերի պետական կառույցների նկատմամբ և պահպանի շենքի կարգավիճակը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ