Aravot.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 2-3-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Գյումրի: Նրա այցի նպատակը, մեր աղբյուրների պարզաբանմամբ, ամեն տարի անցկացվող հայ-ռուսական ֆորումն է, որը այս տարի հնարավոր է և անցկացվի Գյումրիում:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը կլինի ՌԴ–ի երկրորդ նախագահը, ով կայցելի Գյումրի. 2010 թվականի ամռանը հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պատվո բլուրի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով Գյումրի այցելեց նաև Դմիտրի Մեդվեդևը: Պատվո բլուրը գտնվում է Գյումրու Սլաբոդկա թաղամասի ռուսական եկեղեցու` Պլպլան ժամի բակում, ուր թաղված են 1877-78 թվական ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականները:
Նկատենք, որ Հայաստանի իշխանավորները Վլադիմիր Պուտինին Գյումրիում ցույց տալու շատ բան ունեն. երբեմնի Ալեքսանդրապոլում ոչ միայն պահպանվում է ռուսական մշակույթի շունչը, այլ այստեղ է տեղակայված ռուսական ռազմաբազան`ռուս զինվորականների ընտանիքներով: Իսկ այս քաղաքը, Մաքսային միությանն անդամակցելու ֆոնին, ՀՀ կառավարության համար բավարար է ՌԴ նախագահին իրենց ռուսամետ լինելու ապացուցելու համար:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բա ՄՄ-ին միամալու քիչ տոկոսների համար ինչ են ասելու
Քյալա ուտելուսա՞