Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղացիներին 346 մլն դրամի խորհուրդներ են տալիս

Նոյեմբեր 14,2013 18:15

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն, այսօր Ազգային ժողվում ընթացող Բյուջե-2014 թ. քննարկումների ժամանակ, խոսեց այն մասին, որ «Հայաստանը դատարկվում է, իսկ Հայաստանում մնացածների ճնշող մեծամասնությունը վարկերով է հացի խնդիր լուծում»: Նաեւ ասաց, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են վարկերով ապրում, այլեւ՝ ամբողջ երկիրը: «Հայաստանը սկսել է վարկերով ապրելու քաղաքականություն», – ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, նշելով, որ կառավարությունը անընդհատ նոր վարկեր է վերցնում՝ հին վարկերը փակելու համար, ինչի արդյունքում մեր պետական պարտքը գնալով աճում է, եւ արդեն հասել է 5 մլրդ դոլարի:

Երեկվա միջադեպը նկատի ունենալով, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի երկարաշունչ հարցին այն մասին, որ կառավարությունը ինչ-որ կառավարական շենքեր նորոգելու եւ վարագույրներ գնելու համար գումարներ է հատկացնում, սակայն մերժում է գյուղական մանկապարտեզներին գումարներ տրամադրել, կկատարի՞ փոփոխություն բյուջեում, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարճ պատասխանել էր «ոչ»՝ պարոն Բաբայանն ասաց, որ կառավարությունը ծաղրում է հասարակությանը, ավելացնում է անհեթեթ հատկացումները, սակայն կարեւոր բաների համար գումարներ չունի: Որպես օրինակ նա բերեց գյուղական խորհրդատվությունների համար  հատկացված 346 մլն դրամը, որը 100 մլն դրամով ավելին է, քան նախորդ տարի նույն նպատակի համար հատկացված գումարը, եւ հարցրեց, թե ո՞ւմ օգուտ տվեցին այդ խորհրդատվությունները եւ ընդհանրապես ո՞ւմ էին խորհուրդ տալիս այդ գումարներով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930