Կոնեկտիկուտ նահանգի Միլֆորդ քաղաքի պատմաբան Փոլ Կուրանը իր նոր գրքում նաև հիշել է հայերի հետ կատարված ողբերգությունը: Գրում է «Միլֆորդ Դեյլի Նյուզ» թերթը:
30 պատմվածքներից բաղկացած «Միլֆորդի քրոնիկները» գրքում 84-ամյա Կուրանը պատմում է 1914թ. Միլֆորդի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասին, որի ժամանակ 11 հայ ներգաղթյալներ են մահացել: Նա վերաստեղծել է տեղի ունեցած տեսարանը և գրել, որ հրդեհից հետո Միլֆորդի բնակիչները իրար գլուխ էին հավաքվել և արժանապատիվ թաղում կազմակերպել, ինչպես նաև բարելավել էին կացարանի կենսապայմանները:
Տեղացիների հիշողությունների հիման վրա հրատարակված պատմվածքների ժողովածուն լույս է տեսել նոյեմբերի 12-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ