Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» պատասխանը Դավիթ Բաբայանին

Նոյեմբեր 14,2013 17:30

«ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված՝ «ԼՂՀ ճանաչման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի՝ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում արտահայտած այն դիտարկումները, թե Զարուհի Փոստանջյանը թող ԼՂՀ հարցը բարձրացնի ԵԽԽՎ-ում, հարկ ենք համարում հիշեցնել պարոն Բաբայանին, որ «Ժառանգությունը» և մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում նրա ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Վեհաժողովում մշտապես հանդես է եկել ԼՂՀ ճանաչվածությանը նպաստող բազմաթիվ նախաձեռնություններով և ելույթներով: 

Հիշեցման կարգով ներկայացնենք Զարուհի Փոստանջյանի կողմից հեղինակած և իր նախաձեռնությամբ ԵԽԽՎ լիագումար նիստերում մի քանի տասնյակ պատվիրակների ստորագրությամբ ընդունված բազմաթիվ փաստաթղթերից միայն երկու գրավոր հռչակագիր, որոնք վերաբերում են ԼՂՀ անկախությանը, ժողովրդավարությանը և միջազգային ճանաչման հրատապությանը (տե՛ս. https://report.am/am/news/politics-3/exxv-pastatuxt-lxh-masin, https://www.nkr.am/hy/news/2011-01-28/333/ ): Ի դեպ՝ այդ երկու փաստաթուղթն էլ ԵԽԽՎ-ում ընդունվել են այն ժամանակ, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում և Նախարարների կոմիտեում նախագահում էր Թուրքիան, իսկ ԵԽԽՎ նախագահն էր Թուրքիայի ներկայացուցիչը: Այդ փաստաթղթերից մեկին անդրադարձել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը (տե՛ս):
Հավելենք նաև, որ պարոն Բաբայանին և Արցախի Հանրապետության իշխանություններին ոչ թե պետք է անհանգստացնի Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ դե յուրե ճանաչման հարցի բարձրացումը, այլ Մադրիդյան սկզբունքները, որոնցում ամրագրված է Արցախի սահմանադրապատկան տարածքները հակառակորդին նվիրաբերելը, և որին իրենց համաձայնությունն են տվել ԼՂՀ պաշտոնական ճանաչման նախագիծը ՀՀ խորհրդարանում հետևողականորեն տապալող Հանրապետական կուսակցությունը և նրա ղեկավարը:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930