Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կա այդ հուսահատությունը, ապա քաղաքական ընդդիմության մեղքը դրանում կա՞, թե՞ չկա»

Նոյեմբեր 14,2013 17:22

ՀՀ ԱԺ-ում այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:

Նա, անդրադառնալով բյուջեի նախագիծը անխնա քննադատողներին, նշեց, որ իր համար անհասկանալի է, երբ մարդիկ խոսում են քաղաքական մերժողականության լեզվով և ոչ թե հստակ քննադատության, ինչի իրավունքն ունեն: «Ես ուրախ եմ, որ կա բազմակարծություն: Բայց նրանք ամեն ինչը տեսնում են սև ակնոցով և խոսում հուսահատության մասին: Իսկ որևէ մեկը իրեն հարց չի տալիս՝ եթե կա այդ հուսահատությունը, ապա քաղաքական ընդդիմության մեղքը դրանում կա, թե՞ չկա: Այն, որ 5 հոգով 15 երգ եք երգում․․․: Ձեզ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հայտնվել եք քաղաքական պրոցեսների լուսանցքում և այս ամբիոնը ցանկանում եք օգտագործել նոր ընդդիմական դաշինքների համախմբման համար: Ի սեր Աստծո, որքան ուզում եք, համախմբվեք: Ես կողմ եմ այդ համախմբումներին, բայց ոչ այն դեպքում, երբ այդ համախմբումները լինում են ոչ թե գաղափարական տեսանկյունից, ապա դրանք դատապարտված են ձախողման»,- բավական վրդովված հայտարարեց Շարմազանովը:

Խոսելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների մասին՝ նա նշեց, որ պետության համար կան 3 մարտահրավերներ: «Մարտահրավեր համար մեկ՝ անվտանգության համակարգի ամրապնդում, մարտահրավեր համար երկու՝ աղքատության նվազեցում, և համար երեք՝ ծնելիության ավելացում: Այս բյուջեի մեջ կան այս հարցերի պատասխանները: Բավարար է, թե ոչ, ձեր ցանկությունների բյուջեն է, թե ոչ, դա այլ խնդիր է»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը՝ որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, նշեց, որ 2014 թվականի բյուջեն իրենց երազանքների բյուջեն չէ: «Բայց անընդունելի եմ համարում, երբ մեր պետության անվտանգության համակարգը պետք է ուժեղանա, և մարդիկ դրա մասին ոչ մի բան չեն խոսում»,- նշեց Շարմազանովը՝ մեջբերելով Թոնի Բլեերի խոսքը՝ այն պետությունը, որը չունի անվտանգության համակարգ, այնտեղ չի կարելի խոսել ոչ ժողովրդավարության, ոչ տնտեսական բարեփոխումների, ոչ էլ սոցիալական պաշտպանվածության մասին:

Շարմազանովը նաև նշեց, որ իր խորին համոզմամբ՝ հիմա համար մեկ խնդիր է ծնելիության բարձրացումը: «Բյուջեի այս նախագծում խթանվում է ծնելիությունը»,- ասաց նա՝ համաձայնվելով, որ բյուջե 2014-ը շատ խոցելի տեղեր ունի: «Բայց քննադատել այն, ինչը գոյություն չունի, ամեն ինչ ներկայացնել սև ակնոցով, չի բխում առաջին հերթին հենց ձեր շահերից, քանի որ նմանատիպ գործունեության արդյունքում եք դուք հայտնվել քաղաքական պրոցեսների լուսանցքում»,- նշեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930