Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են: ԳԱԼԱ-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, սակայն չասաց, թե ինչի շուրջ են զրուցել նրանք: Էմիլ Բուդաղյանն ասաց, որ դեռ հանդիպումից հետո չի հասցրել զրուցել որդու հետ եւ չի իմացել՝ ինչ է ասել Ս. Սարգսյանը: «Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ նախագահը գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել, կամ ինչ է ասել նախագահը»,-փոխանցեց Էմիլ Բուդաղյանը:
Է. Բուդաղյանն անդրադարձավ նաեւ օրերս Ս. Խաչատրյանի այն հայտարարությանը, թե դեռ «շուտ է Բուդաղյանների հետ հաշտվելուն»:
«Ես կարդացի դա, ոնց չի ամաչո՞ւմ, մենակ մի բան կարամ ասեմ, որ թող հույսը կտրի, ինչ բարիշել, ինքը գոնե գիտի՝ ինչ է խոսում»: Է. Բուդաղյանն ասաց, որ մինչեւ վերջ բողոքելու է:
Քրիստինա Մկրտչյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Եթե լիսկան ու իր տայֆան չպատժվի,հայը արժանի չէ էս երկրի երեսին լինելու:Նույնը՝ նեմեցը:
ՀԳ. Փրկենք Սյունիքը հանքային տեռորիզմից: