Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Արկադի Անդրեասյանին չի զարմացրել այն փաստը, որ Վարդան Մինասյանը հրաժարվել է կրկին գլխավորել Հայաստանի հավաքականը. «Մարզչական աշխատանքն է այդպիսին:
Մարզչից առաջին հերթին արդյունք են պահանջում, իսկ դա ոչ թե այն է, որ թիմը մեկ խաղում հաղթում է, մյուսում` պարտվում, այլ այն, որ կատարում է իր առջեւ դրած խնդիրը: Հայաստանի հավաքականն իր խմբում 5-րդ տեղն է գրավել, այսինքն՝ չի լուծել խնդիրը:
Նման դեպքում կամ գլխավոր մարզիչն է հրաժարական տալիս, կամ նրան ազատում են աշխատանքից» – «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց անվանի մասնագետը:
Արկադի Անդրեասյանի կարծիքով՝ Հայաստանի հավաքականը պետք է գլխավորի արտասահմանցի մասնագետ. «Հայաստանում, բացի Վարդան Մինասյանից, ոչ մի մարզիչ միջազգային խաղերի մեծ փորձ չունի:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ