Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է չեղյալ հայտարարել

Նոյեմբեր 14,2013 16:04

 

14 նոյեմբերի 2013, Երևան: Երևանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետևյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրենսդրության պահանջները հաշվի առնելու: Բացի այդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ խախտված է «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմի հավելված 1-ի «Հակահրդեհային պահանջներ» բաժնի 2-րդ կետի պահանջը:

Տվյալ տարածքի բնակիչները դեմ են արտահայտվում այդ կառուցապատմանը և պահանջում անհապաղ ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ նշված տարածքում կառուցապատումն արգելելու և տրված թույլտվությունը չեղյալ համարելու համար:

Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկելով քննարկումներ կազմակերպել բնակիչների հետ և չեղյալ հայտարարել շինարարություն իրականացնելու թույլտվությունը: Նամակին կից ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված եզրակացության պատճենը:

Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930