Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի գլխավոր կոմունիստը:
«Դեռ նոյեմբերի 1-ին ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի պլենումի ժամանակ ես ներկայացրեցի հրաժարականի դիմումում, սակայն պլենումն այն միաձայն ընդունեց: Ես շարունակեցի ղեկավարել ՀԿԿ-ն, սակայն վերջին պլենումի ժամանակ դարձյալ հրաժարական ներկայացրեցի, որն էլ մեծ դժգոհությամբ, բայց` ընդունվեց կուսակիցներիս կողմից»,- ասաց Ռուբեն Թոմվասյանը:
Որպես հրաժարականի պատճառ՝ Ռուբեն Թովմասյանը նշեց իր տարիքն ու անձնական մի քանի պատճառներ.
«Նոյեմբերի 20-ից հետո պլենումը կընտրի ՀԿԿ նոր ղեկավարին, իսկ մինչ այդ կուսակցությունը ղեկավարում է Կենտկոմի երկրորդ քարտուղարը»,- ասաց Ռուբեն Թովմասյանը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում