Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Ներդրողներն էլ են սպասում Մաքսային միության փաթեթին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2013 15:22

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վահրամ Բաղդասարյանը չի գտնում, որ մեր երկրում ներքաղաքական լարված իրավիճակ է, ինչպես որ պնդում են որոշ քաղաքական գործիչներ ու տնտեսագետներ, ինչով էլ պայմանավորված է, նախորդ տարիների համեմատությամբ, ներդրումների ծավալների զգալի կրճատումը: Պարոն Բաղդասարյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ նկատի ունենալով Մաքսային միություն գնալ-չգնալու հարցը, կարծիք հայտնեց, որ մինչեւ իրավիճակի պարզեցումը ներդրողները ռիսկային համարեն Հայաստանում ներդրումներ կատարելը. «Որովհետեւ ներդրողները եւ որեւէ մեկս չգիտենք, դեռ փաթեթը չի եկել եւ չգիտենք, թե Մաքսային միություն մտնելու դեպքում ինչ քաղաքականություն պիտի տարվի»:

Այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում պարոն Բաղդասարյանը կարծիք հայտնելով 2014 թվականի  բյուջեի մասին, մտավախություն հայտնեց, որ բյուջեի եկամտային մասում կան ռիսկային հատվածներ, սակայն, ընդհանուր առմամբ, 99 միլիարդ մուտքեր ապահովելը գնահատեց իրատեսական: Պարոն Բաղդասարյանը, երբ կառավարությունից հետաքրքրվել է, թե այդ ինչպե՞ս են եկամտային մասն ապահովելու, վստահեցրել են` ստվերի հաշվին: Տնտեսագետի կարծիքով, պետք է օրենքներն այնպես բարեփոխեն, որ գործարարները շրջանցելու տեղ չունենան: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ եկող տարվա բյուջեով նախատեսված աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի չնախատեսված գնաճի: Ըստ նրա, խնդիրներ կառաջանան նաեւ մասնավոր հատվածի մոտ. «Արդյոք պատրա՞ստ  է մասնավոր սեկտորն այդ բարձրացումներին, թե՝ ոչ, որովհետեւ, նա նախապես հաշվարկները կատարել է, եւ նախկին հաշվարկների հաշվին նա կարողանում է պահել իր աշխատողներին: Այստեղ նա ստիպված պիտի լինի կատարել աշխատավարձի բարձրացում, եւ դա արդյոք չի՞ բերի գործազրկության, արդյոք չի՞ բերի բիզնեսի փակման»:
Պարոն Բաղդասարյանի մտահոգություններն առավել մանրամասն` տեսանյութում

Տնտեսագետ Բաղդասարյանը թերություն է համարում նաեւ արդյունաբերության եւ այլ ոլորտներին առնչվող երկարաժամկետ ծրագրեր չունենալը: Ըստ նրա, մարդիկ անորոշությունից ելնելով են արտագաղթում, քանի որ չգիտեն ինչպես դասավորեն իրենց հետագա ծրագրերը: Պարոն Բաղդասարյանը նաեւ գտնում է, որ պետությունը պետք է  նպաստավոր պայմաններ ստեղծի ներմուծվող սարքավորումների համար, որպեսզի երկիրը կարողանա որակյալ արտադրանք ստանա: Նա կառավարության դրական քայլերից մեկը համարեց տասնյակ տեսչությունների կրճատումը. «Ամիս էր լինում, որ մոտ 20-25 օր տնտեսվարողի մոտ ստուգումներ էին իրականացվում»:

Հարցին, թե իրատեսակա՞ն եք համարում 5,2 տոկոսանոց աճը, հատկապես, որ  օրերս հրապարակված «Ֆորբսի» վարկանիշով Հայաստանը հետընթաց էր արձանագրել, պարոն Բաղդասարյանն ասաց, որ այդ հարցը բարձրացրել է կառավարության առաջ, սակայն, «ստվերի կրճատում» հիմնավորումից բացի, այլ պատասխան չի ստացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930