Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բացի մեր երկրից, ևս շուրջ մեկ տասնյակ երկրներ կան, որոնք դիմել են «Հազարամյակի մարտահրավերներին»

Նոյեմբեր 14,2013 14:42

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը կդիմի «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա»՝ ֆինանսավորում ստանալու համար: Նոր հայտով Հայաստանի կառավարությունը դարձյալ ֆինանսավորում կխնդրի ենթակառուցվածքների արդիականացման համար:

Հիշեցնենք, որ այդ կառույցը Հայաստանի ֆինանսավորումը դադարեցրեց 2009 թվականին`պատճառաբանելով, որ Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան: Խոսքը 2008 թվականի ընտրությունների մասին է, ինչի արդյունքում տեղի ունեցավ «մարտի մեկ»: Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանն առանց այդ փողերի էլ կարող է ապրել:

Դավիթ Սարգսյանն ասաց նաեւ, որ կոռուպցիայի գծով բարելավումն ամենագոհացնողը չէ, և կառավարությունը չի կարող համարել, որ հասել է իր ուզած ցուցանիշին:

Սակայն դիմելը, ըստ նախարարի, դեռևս չի նշանակում, որ Հայաստանը կստանա այդ ֆինանսավորումը, քանի որ դիմող երկրների թիվը շատ է: «Դուք հիշում եք՝ Հայաստանը չէր կարող «Հազարամյակի մարտահրավերից» որևէ ծրագիր ակնկալել, որովհետև այնտեղ կան չափանիշներ, որոնց Հայաստանը չէր բավարարում: Այս չափանիշների մեջ կար ժողովրդավարության հետ կապված գնահատականներ, կոռուպցիայի ինդեքսները, թափանցիկության և այլն»,- ասաց Դավիթ Սարգսյանը: Նախարարը նշեց, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը հրապարակել է նոր ցուցանիշներ, որոնց համաձայն՝ Հայաստանը բոլոր հիմնական չափանիշներով արդեն բավարարում է պահանջներին. «Սա նշանակում է, որ մենք արդեն ստանում ենք իրավունք դիմելու: Դա չի նշանակում ավտոմատ կերպով, որ մենք ունենալու ենք ֆինանսավորում, որովհետև բացի մեր երկրից, ևս շուրջ մեկ տասնյակ երկրներ կան, որոնք դիմել են «Հազարամյակի մարտահրավերներին», և կախված շատ ու շատ հարցերից, այդ հարցը կարող է և դրական լուծվել, և բացասական լուծվել»:

Դավիթ Սարգսյանն ասաց նաեւ, որ կոռուպցիայի գծով բարելավումն ամենագոհացնողը չէ, և կառավարությունը չի կարող համարել, որ հասել է իր ուզած ցուցանիշին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930