Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Հակոբը դիմել է Վեհափառին իր գործունեությունը կասեցնելու համար (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2013 14:33

«Այդ լուսանկարները իմ անձնական արխիվից, համակարգչից անհետացել են, ինչ- որ մեկը վերցրել ու գողացել է, բայց փաստը մնում է փաստ, որ լուսանկարները չկան ինձ մոտ»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ իր դեմ հնչած մեղադրանքներին:

Նա նշեց, որ այս ամենը շահարկվում է Լևոն Մութաֆյանի կողմից և հայտնվում Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանի ձեռքում: Անդրադառնալով Լևոն Մութաֆյանի հետ կապված խնդրին՝ Հայր Հակոբը նշեց. «Ինքն ունի ընդգծված հակաէջմիածնական և հակաեկեղեցական կեցվածք, ով բազմիցս վիրավորում է եկեղեցուն: Երևում է, որ ինքն իմ դեմ մաղձ ունի: Եվ դրանից հետո նա սկսեց իմ դեմ հանդես գալ ու մեղադրել ինձ մի բանի մեջ, որը եկեղեցական ասպարեզում չարյաց գագաթ է համարվում: Նա ինձ մեղադրեց միասեռականության մեջ: Ու այդ ամենից հետո նրա ձեռքում հայտնվում են երեկվա լուսանկարները»:

Սևակ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց այս պարզաբանումը. «Ես երեկ հանդես եմ եկել՝ հաշվի առնելով իմ և Հայր Հակոբի նամակագրությունը, որտեղ նա ասում է, թե եթե ուզում ես ծեծդ հիշել, հետայսու կլինի այդպես: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը նման լեքսիկոնով խոսել Հայ առաքելական եկեղեցու համար պայքարողների հետ: Մենք օգտվել էինք Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան գրառումից ու հիշեցրել, որ նա Հայր Հակոբին միասեռականության մեջ էր մեղադրել: Հետո էլ «Վերածնունդ հայ եկեղեցու» անունից ուղարկվել է մեզ տասնյոթ լուսանկարները, որոնք հրապարակեցի»:

Հայր Հակոբն այդ լուսանկարներում պատկերված էր մի երիտասարդի կերակրելիս, ինչն էլ շահարկվել է: Նա նշեց. «Ընտանեկան արխիվային լուսանկարներ են դրանք և նա իմ մորաքրոջ տղան էր: Ես չեմ ուզում նրա անուն- ազգանունը հրապարակել: Դա իմ ընտանեկան հարաբերություններին ու կապին վերաբերող տեղեկատվություն է»:

Հայր Հակոբը նշեց, որ իրենք Սևակի հետ նույնիսկ համագործակցել են ու ներողություն խնդրեց ֆեյսբուքյան երկխոսության ժամանակ Սևակի հետ կոպիտ խոսելու համար:

Սևակն էլ նշեց, որ Հայր Հակոբին չի անվանել համասեռամոլ: Մուսուլմանական զգեստ հագնելու մասին էլ ասաց, որ դա չի եղել մուսուլմանական զգեստ, այլ եղել է կաթոլիկ համալսարանի կազմակերպած միջոցառում, որի ժամանակ տարբեր տարազներով են հանդես եկել:

Նշենք, որ Հայր Հակոբը դիմել է ոստիկանություն, պարզելու «Վերածնունդ հայ եկեղեցու» իսկությունը: Իսկ թե լուսանկարները ֆոտոշոփ են արված, թե՝ ոչ, Հայր Հակոբը նշեց, որ ֆոտոշոփի խնդիր չկա:

Տեղեկացնենք, որ այս ամենից հետո Հայր Հակոբը դիմել է Վեհափառին իր գործունեությունը կասեցնելու համար: Ու ըստ որոշ տեղեկությունների՝ Հայր Հակոբը մեկնելու է ԱՄՆ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930