Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով

Նոյեմբեր 14,2013 14:10
ardaradatutyun

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի  հրամանով ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով:  ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված իրավաբանական կրթության և հասարակության մեջ իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներին:  Բարեփոխումների ռազմավարական ծրագիրը հաստատող  2012 թվականի հունիսի 30-ին արձակված ՀՀ նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշված է, որ անհրաժեշտ է մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր, որը կարտացոլի իրավական համաուսուցման և կրթության նպատակների, խնդիրների, կազմակերպական ձևերի, բովանդակության և կառավարման հիմնահարցերի լուծմանն ուղղված խնդիրներն ու միջոցառումները, կրթության մեթոդաբանության և իրավագետ մասնագետի պատրաստման մեթոդիկայի կատարելագործման ռազմավարությունը:  Արդարադատության ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթու¬թյան նախատեսումն ու զարգացումը պետական և դատական համակարգի որոշ կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից նույնպես պատշաճ ուշադրության արժանի խնդիրներ են:  ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմը հաստատվել է հաշվի առնելով անդամների վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի 01/08.1/11988-13 թվակիր գրությամբ ներկայացված առաջարկները և հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց համաձայնությունը:  Կից  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 11-ի «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 280-Ա հրամանի քաղվածքը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930