Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի մերժողական մոտեցումները փաստարկված չեն»

Նոյեմբեր 14,2013 13:57

Այսօր «Peoplemeter» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի Ազգային ժողովում մի շարք խմբակցությունների կողմից մերժմանը՝ ասաց, որ իրենց գործընկերների մերժողական մոտեցումները փաստարկված մոտեցումներ չեն, երբ նրանք խոսում են պատերազմի մասին կամ Ղարաբաղը համեմատում են Կիպրոսի հետ: «Ադրբեջանը պատերազմելու է այն ժամանակ, երբ համարի, որ դա անհրաժեշտ է: Երբ ինքը պատրաստ կլինի ու կիմանա, որ այդ հնարավորությունն ունի, այդ ժամանակ էլ նա կպատերազմի: Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղը փորձում են համեմատել Կիպրոսի հետ, ապա դա եւս տրամաբանական չէ, քանզի Ղարաբաղը, ի տարբերություն Կիպրոսի, անկախացել է միջազգային բոլոր օրենքներին համահունչ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ ինքը չի կասկածում իշխանությունների հայրենասիրության վրա, բայց, ըստ նրա, իշխանությունների հայրենասիրությունը հերիքում է միայն լավ արտագաղթ կազմակերպելու մեջ:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ հարգում է միայն այն մերժումները, որոնք փաստարկված են:

Իսկ ինչ վերաբերում է երկու նախագահների հանդիպմանը, ապա ըստ Արմեն Մարտիրոսյանի. «Ես այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեմ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930