Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կառավարությունը սկսի կեղեքել`ԿԲ-ն կլռի՞

Նոյեմբեր 14,2013 13:49

«Որքա՞ն է ստվերի աստիճանը տնտեսության մեջ, ինչ չափի կրճատման մասին է խոսքը գնում»,- այսօր խորհրդարանում շարունակվող 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԿԲ նախագահը պատգամավորի հարցին կոնկրետ պատասխան չտվեց: Ասաց, որ ստվերի կրճատման ցուցանիշներ հնչեցրել են թե վարչապետը, թե նախարարները, գնահատականներ հնչեցրել են նաև տարբեր աղբյուրներ, որոնց, ըստ ԿԲ նախագահի, ծանոթ է նաև Արծվիկ Մինասյանը: «Ստվերային տնտեսությունը, ասեմ քառասուն տոկոսից պակաս է կամ ավելի է… բան չի»,- ասաց ԿԲ նախագահը`խուսափելով հստակ ցուցանիշներ հրապարակելուց: «Ես նկատում եմ, որ բոլոր գնահատականներում դուք չեզոք դիրք եք գրավում: Ստացվում է, որ եթե անգամ կառավարությունը գնա կեղեքման ճանապարհով, դուք դրան գնահատական չեք տա»,- ԿԲ նախագահին արձագանքեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930