Այսօր կառավարության նիստից հետո կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ի տարբերություն նիստերի նախորդ օրերի, մեծ պատրաստակամությամբ մոտեցավ լրագրողներին: Բանն այն է, որ նախարարը հայտարարություն ուներ անելու երեկ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն մեղադրանքին, թե նախարարը տաքսու ոլորտը, որտեղ բավականին փոփոխություններ տեղի ունեցան, ուզում է մենաշնորհել եւ պատրաստվում է նոր մեքենաներ ներկրել:
Պարոն Բեգլարյանի հավաստմամբ` «Որպեսզի ընդհանրապես, էլ սրանից հետո ոչ մեկ տաքսիների թեման, տաքսու վարորդների թեման չշահարկի, մենք վաղը նախարարությունում 15.00-ից բաց դռներ ենք անում եւ բոլոր տաքսի այն վարորդները, ում հետ կա հարց բարեփոխումների հետ կապված, ովքեր սխալ ներկայացվել են տարբեր մարդկանց կողմից մենք հրավիրում ենք նախարարություն: Ամբողջ աշխատակազմը աշխատելու է իրենց հետ, ես լինելու եմ այնտեղ, անձամբ ընդունելու եմ, ով ցանկություն կունենա ճշտի եւ մեկնաբանություններ ստանա մեր կողմից, համոզվի, որ ամեն ինչ արվել է ի օգուտ տաքսու վարորդների»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ