Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը` Շանթ Հարությունյանի մասին. «Մարգանցովկայով նախագահականը չէր պայթեցնի»

Նոյեմբեր 14,2013 12:54

Ներքաղաքական դաշտում արմատական իրավիճակ է ստեղծվել: Եվ պատահական չէ, որ, ով խոսում է, խոսում է հեղափոխություն անելու մասին: Նույնիսկ ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ լսեցինք, որ նրանք այդ կարծիքի են»,- այսօր «Peoplemeter» ակումբում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խորին հարգանքով է վերաբերվում նրան, բացի այդ անձնապես ճանաչում է. «Նրա արածը մտածողության տեսակ է. ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ նա որեւէ կողմից չի ուղղորդվել, դա բացառվում է, ուստի ես չեմ կարող մարդու ազատ մտածողությունը չհարգել: Դա ճիչ էր, իսկ այն, որ դա հաջողություն չէր բերելու, բոլորիս համար էլ պարզ էր: Շանթը որպես հոգու ճիչ հասավ իր նպատակին, քանի որ նա ասաց՝ ես չեմ կարող այսպես ապրել… Չնայած պարզ էր, որ մահակներով հեղափոխություն չի լինում»:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ հարգանքով է վերաբերվում Շանթ Հարությունյանի քայլին եւ, որ իշխանությունները պետք է հասկանան, որ այն, ինչ այս պահին ցույց տվեց Շանթ Հարությունյանը`միանշանակ նման տրամաբանություն կա բոլորի մոտ:

Արմեն Մարտիրոսյանը հռետորական համարեց այն, որ Շանթ Հարությունյանը խոսում էր նախագահականը պայթեցնելու մասին. «Պարզ է, որ մարգանցովկայով չէր կարող պայթեցնել, նույնիսկ բենզինի շշերով»:

Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով ոստիկանների գործողություններին, հավելեց, որ ոստիկանները պետք է պաշտպանեին ժողովրդին, ոչ թե ծառայեն իշխանություններին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930