«ՉԻ»–ն պարզեց էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում շարքից դուրս եկած էլեկտրակենցաղային, համակարգչային եւ այլ տեխնիկայի վնասվածքների եւ դրանց վերանորոգման համար տուժած բաժանորդներին, ՀԷՑ-ի կողմից նյութական վնասի դիմաց փոխհատուցման գումարն ստանալու կարգը։
Մեր ընթերցողին՝ իբրեւ էլեկտրական հոսանք սպառող բաժանորդի, հնարավորինս մատչելիորեն կներկայացնենք իր հետագա բոլոր քայլերը՝ վնասը կրելու պահից սկսած մինչեւ փոխհատուցում ստանալու պահը։ Այսպիսով, էլեկտրական էներգիայի կտրուկ տատանումների արդյունքում ՀԷՑ ՓԲԸ բաժանորդների՝ շարքից դուրս եկած կենցաղային, համակարգչային տեխնիկայի համար նախատեսվում է
ա) վերանորոգում,
բ) դրամական փոխհատուցում։
Էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում տուժած բաժանորդների փոխհատուցման կարգը հետեւյալն է.
ա) Բաժանորդն իր տարածքը սպասարկող մասնաճյուղից ստանում է տեղեկանք տվյալ օրը գրանցված տատանման վերաբերյալ։
բ) Բաժանորդը գնում է մասնագիտական արհեստանոց (մասնավորապես, ՀԷՑ ՓԲԸ-ի հետ համագործակցության պայմանագիր կնքած «Հրայր ՍՊԸ» (այն տեղակայված է Երեւանի Կոմիտասի պողոտայում), որտեղ սարքավորումը վերանորոգում են։
գ) Եթե սարքավորումը ենթակա չէ վերանորոգման եւ ամբողջովին շարքից դուրս է եկել, արհեստանոցի կողմից բաժանորդին տրվում է համապատասխան տեղեկանք, որի հիման վրա նա դիմում է ՀԷՑ ՓԲԸ՝ արդեն ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջով։
դ) Բաժանորդը կարող է նաեւ վերանորոգել իր կենցաղային ապրանքը (ապրանքները) իր նախընտրած արհեստանոցում, ներկայացնել կտրոնը, ստանալ փոխհատուցման գումարը։
Ռոբ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ www.oreninform.ru-ից