Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային նոր համակարգի կիրառումը ճիշտ կլինի հետաձգել

Նոյեմբեր 14,2013 12:38

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է անցում կատարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ 40 տարին չլրացած բոլոր քաղաքացիները պետք է պարտադիր ընդգրկվեն այդ համակարգում։ Նրանք ունենալու են հատուկ հաշիվներ, որոնց պետք է փոխանցվեն կենսաթոշակային գումարները։ Այդ գումարների կառավարումն իրականացնելու են մասնավոր ընկերությունները։
Մինչ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը մնացել է ընդամենը մեկուկես ամիս, դեռեւս չկան կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերություններ։ Միայն վերջերս է Կենտրոնական բանկը ստացել երկու դիմում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ։
Դրանցից մեկը ներկայացրել է «Ամունդի» ընկերությունը, որն ակնկալում է նման լիցենզիա ստանալ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի» հետ համատեղ։ Եթե վերջինս հայտնի է Հայաստանի բանկային ոլորտում ծավալած իր գործունեությամբ, ապա առաջինն ընդհանրապես անհայտ է հասարակությանը։
Լիցենզիա ստանալու համար մյուս դիմումը ստացվել է «Ցե-Կվադրատ» ներդրումային եւ «Տալանքս» խմբի անդամ «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերություններից, որոնք եւս մտադիր են կենսաթոշակային ֆոնդերի կառավարումն իրականացնել համատեղ։ Այս ընկերությունների գործունեության մասին եւս հասարակությանը ոչինչ հայտնի չէ։
Նման պայմաններում դժվար է ասել, թե ինչպես պետք է քաղաքացիները կատարեն կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերության ընտրություն եւ նրան վստահեն իրենց գումարները, երբ անտեղյակ են դրանց գործունեությանը։ Թեեւ պետությունը քաղաքացիներին երաշխավորում է գումարների վերադարձը, այնուհանդերձ դրանից շատ բան չի փոխվում։ Սրանք լուրջ խնդիրներ են, որ պետք է հաշվի առնվեն։
Կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ներդրմանը քիչ ժամանակ է մնացել։ Իսկ Կենտրոնական բանկը առայժմ կարծես չի շտապում պատասխանել կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար դիմած ընկերություններին։ Այնինչ որքան գործընթացը ձգձգվում է, այնքան ժամանակային առումով մեծանում է նոր համակարգի ներդրման ռիսկայնությունը։ Առավել եւս, որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ տնտեսավարողները բավարար իրազեկված չեն կուտակային համակարգին անցնելու մեխանիզմներին։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930