Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են ՀԱԿ-ից՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, նույն խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ– ից՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու նրա վերադաս պաշտոնյաները՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։
Քննարկման թեման հետեւյալն է եղել, իրավունք ունե՞ր արդյոք արդարադատության նախարարը խոչընդոտել պատգամավորների ազատ ելումուտը քրեակատարողական հիմնարկներ։ Քննարկումը բավականին թեժ է եղել։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանություններն այնքան զավեշտալի են եղել, որ անկախ քաղաքական կոնյուկտուրայից, սրանց հետ չի համաձայնել նաեւ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որն, ի դեպ՝ բավական երկար ժամանակ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։
Երեկ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած փակ քննարկման մասին զրուցեցինք ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ, որն հաստատեց իրողությունը, որ Դավիթ Հարությունյանը հակադրվել է նախարարին՝ պաշտպանելով ՀԱԿ տեսակետը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում