Հատված դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հարցազրույցից:
– Այսօրվա դեպքերը, անցքերը դժվար թե հենց այսօր կամ վաղն արտացոլվեն գրականության մեջ. դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Ընդհանրապես անկախության շրջանի գրականությունն ինչպե՞ս կբնորոշեք։
– Քանի որ փոքրիշատե ծանոթ եմ այսօր ստեղծվող մեր գրականությանը, ամեն անգամ ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա։ Բայց երբ լուրջ անձնավորություն է այդպես արտահայտվում էկրանից կամ մամուլում, ուզում եմ նայել նրա աչքերին ու հարցնել՝ կարդացածդ վերջին գիրքը ո՞րն է։
Հավատացե՛ք, անկախության տարիներին շատ հետաքրքիր գրականություն է ստեղծվել, եւ, ամենակարեւորը, գրականության տիրույթում ամրագրվել են ժամանակը, մարդը, հերոսը եւ անտիհերոսը։
Կարդացեք նաև
Մեզանում, ցավոք, չիմացող, բայց իմացողի տեսքով խոսելու ախտանիշը դարձել է գերիշխող։ Տարբեր երկրների դրամատուրգների հետ եմ կապված, փոխանակում ենք պիեսներ, եւ երբեմն այնպիսի պիեսներ են ուղարկում որպես լավագույն, որ… կներեք։ Պարզապես մեր շատ ռեժիսորներ, չգիտեմ ինչու, նախընտրում են բուլվարայինը, իջել են այդ մակարդակին ու զուտ «տոմսարկղի վրա» են աշխատում։ Իսկ եթե ուզենային աշխատել մտքի վրա, հավատացե՛ք, մենք ունենք այդ նյութը, հումքը, գրականությունը, ասելիքը։
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Գուցե տիկ.Կ.Խոդիկյանը կպարզաբանի,թե իր համար(և ընդհանրապես) ով է ,,դեղնակտուցը,, և ,,լուրջ անձնավորությունը,,: ,,Գրականության տիրույթում ԱՄՐԱԳՐՎԵԼ ԵՆ ժամանակը,մարդը,հերոսը և ԱՆՏԻհերոսը,,:Այստեղ հարց է առաջանում (ինչպես հայտնի երգում).ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ??? այդ գրողներն ու նրանց ՀԵՐՈՍՆԵՐԸ:Գուցե վերևներից հովանավորվող և գրականություն սողոսկած ,,շուստրյակներն,, են,որոնց գրքերի վրա գրախանութներում փոշու հաստ շերտ է գոյացել,իսկ այսօրվա գրականության ԱՄՐԱԳՐՎԱԾ հերոսները Հալալը, Զուլալն ու մնացած թափթփուկներն են???:Իրականությունը այդ մասին համեստորեն լռում է:Ժամանակակից հայ գրողների մասին կարծիք հայտնելուց առաջ մի մոռացեք վերջերս տեղի ունեցած գրողների միության ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ, որտեղ ,,ни одной интеллигентной рожи,,: Իսկ դուք ասում եք……….