Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր. «Ի՞նչ տարբերություն՝ գոմի անասուններին հետեւել, թե խորհրդարանի պատգամավորներին»

Նոյեմբեր 14,2013 11:49

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հարցազրույցից:

Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք վերաբերում ԱԺում պատգամավորների խոսակցությունները գաղտնալսելուն։

– Երբ ես վերջին անգամ կատակ էի անում ԱԺ-ում, ու երբ այն բառացիորեն տպվեց մամուլում, այն էլ այն դեպքում, երբ այդ ժամանակ ԱԺ միջանցքում ոչ մեկը չկար… Կատակել էի, որ դուռը դժվար է բացվում, ու ասել էի, որ ես ապարանցու բանալիով եմ բացելու։ Դա բառացիորեն հրապարակվեց այն դեպքում, երբ ոչ ոք չկար այնտեղ, որտեղ ես էի։ Ես այդ ժամանակ հիշեցի մեր պապերի տարիները, երբ գոմ էին սարքում, մի կողմում գոմի դուռն էր, մյուս կողմում՝ օթախն էր, որտեղ քնում էին, ապրում։ Գոմի ու օթախի դռները միմյանց դեմ էին։ Դա մի քանի նպատակ էր հետապնդում, նախ՝ ջերմությունն էր փոխանցվում, տաքացնելու խնդիր չկար, երկրորդն էլ՝ տերը միշտ ականջալուր էր, թե գոմում ինչ է կատարվում, որ իրար չպոզահարեն, գող չմտնի եւ այլն, եւ այլն։ Կարծում եմ՝ Ազգային ժողովը… Ճիշտ եմ արել, որ ցանկացել եմ դուռը ոտքով բացել։ Կրկնում եմ՝ ոչ ոք չկար… այսինքն՝ մեզ ականջալուր էին միշտ, որպեսզի մենք ավելորդ ձայներ չհանենք, որպեսզի մտքեր չարտահայտենք։

Այսինքն, ըստ Ձեզ, ճի՞շտ է, որ պատգամավորներին գաղտնալսում են։

– Ես համեմատություն եմ անցկացնում, որ կարծես թե գնացել ենք մեր նախնիներին՝ մի քիչ ժամանակակցի բաներով։ Այն ժամանակ գոմի դուռը տան դռան մոտ էին անում, որ ականջալուր լինեն, հիմա պարզապես լսող սարքեր են դնում, որ… ի՞նչ տարբերություն՝ գոմի անասուններին հետեւել, թե խորհրդարանի պատգամավորներին, տարբերություն չկա։ Ես ասում եմ՝ ես կատակեցի միջանցքում, ու դա տպվեց։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930