Ազգային ժողովում մի քանի հանրապետական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են իրենք գնահատում պաշտոնական տեղեկատվությանը, ըստ որի՝ Հայաստանում հացի սպառումը նվազել 11 տոկոսով, իսկ մսինը՝ 4:
Մեր առաջին զրուցակիցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է:
– Պարոն Սահակյան, ըստ ձեզ, ինչի՞ արդյունք է հացի ու մսի սպառման ծավալների նվազումը։
– Աշնան։
Կարդացեք նաև
– Այսի՞նքն, եկավ աշուն ու մարդիկ սկսեցին հաց չուտե՞լ։
– Ըստ եղանակների մեր ուտեստները տարբերվում են, աշնանը ավելի այլ խորտիկներ են, քան մնացած եղանակներին, ձմռանը այլ խորտիկներ։ Էստեղ ուրիշ բան պետք չի որոնել։
– Եթե մարդիկ սկսել են հաց քիչ սպառել դա համարու՞մ եք հետընթաց երկրի համար։
– Ես չեմ կարծում, որ էդտեղ պիտի կանխորոշիչ լինի հետընթացը, մանավանդ հացի պայմաններում։ Ամռանը, աշնանը տարբեր ուտեստեղեններ կան։
– Մարդիկ հացի փոխարեն սկսել են ուրիշ բա՞ն ուտել։
– Հացը նորից օգտագործում են, բայց օրինակ թաթար-բորակիի հետ, բոլորովին հաց չեն ուտում։ Կան սեզոնային ճաշատեսակներ։
– Իսկ մի՞սը, սա սոցիալական խնդիրների՞ արդյունք է։
– Իհարկե, սոցիալական խնդիր է, բայց միանգամից կապել սոցիալական խնդրի հետ, համամիտ չեմ, որովհետև բացի մսից պահածոներ են օգտագործում արդեն:
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում