Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդին թմրանյութը ձեռք է բերել Ագարակից. Նոր մանրամասներ

Նոյեմբեր 14,2013 11:40

Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, թմրանյութ օգտագործել է նախկինում, այժմ դադարեցրել է ու այլևս չի ցանկանում հիշել այդ մասին, հրաժարվել է դրանից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը: Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործը ուղարկվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ:

«Նա կատեգորիկ հրաժարվում է և ասում է, որ չի օգտագործելու որևէ թմրանյութ: Վերջիվերջո մարդը հասունանում է, խելքի է գալիս չէ՞: Կամաց-կամաց հասկանում է, թե ինչ է կարելի անել, ինչ չի կարելի: Եթե ասենք որոշ արտասահմանյան երկրներում մինչև անգամ դեղատներում են վաճառում թմրանյութ օգտագործողների համար, բայց այստեղ չկա, և այստեղ օրենքն այլ բան է ասում, ու այդ մարդը պետք է ենթարկվի մեր օրենքներին», -մեզ հետ զրույցում փոխանցեց փաստաբանը:

Ավելի վաղ փաստաբան Վահան Հայրապետյանը Panorama.am-ին ասել էր, որ Դավիթ Վարդանյանն իր մեղքն ընդունում է մասնակի, սակայն չէր մասնավորեցրել, թե հատկապես որ մասով: Այս անգամ մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ Վարդանյանը չի ընդունում թմրամիջոցների մաքսանենգության մասով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: «Նա ասում է, որ թմրանյութը ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար: Թմրամիջոցների մաքսանենգություն չկա և չի էլ կարող լինել», -փոխանցեց փաստաբանը:

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930