Լրահոս
Օրվա լրահոսը

Փակվել են առեւտրի ավելի քան երկու հազար օբյեկտներ

Նոյեմբեր 14,2013 11:33

Համաձայն պաշտոնական վիճակագրության, հանրապետությունում մանրածախ առեւտրի օբյեկտների քանակը սեպտեմբերին կազմել է 16 հազ. 778՝ նախորդ 1 տարվա այդ նույն ժամանակահատվածի 18 հազ. 898-ի դիմաց։

Առեւտրի օբյեկտների քանակը միայն մայրաքաղաքում նվազել է շուրջ 1600-ով։ Այսինքն՝ միայն Երեւանում երեք անգամ ավելի շատ մանրածախ առեւտրի օբյեկտներ են փակվել, քան հանրապետության բոլոր բնակավայրերում միասին վերցրած, չնայած հանգամանքին, որ մայրաքաղաքում առեւտրի օբյեկտների քանակն ընդհանուրի 57%-ն է։

Բայց քանի որ գերազանցապես Երեւանում են կենտրոնացած մանրածախ առեւտրի խոշոր օբյեկտները՝ հատկապես սուպերմարկետների մեծ ցանցեր, առեւտրի հազարավոր օբյեկտներ կուլ են գնում մեկ-երկու այնպիսի շնաձկների, որոնցից է, օրինակ, «Երեւան սիթի»-ների ցանցը։

Իսկ որ մանրածախ առեւտրի օբյեկտներից փակվում են գերազանցապես փոքրերը, սա եւս հաստատվում է պաշտոնական վիճակագրությամբ։ Այսպես, մեկ֊ տարի առաջ հանրապետությունում հաշվվում էր 13,3 հազար խանութ, որոնցից գերփոքր (մինչեւ 5 աշխատող) եւ փոքր էին (6-15 աշխատող) շուրջ 13 հազարը, իսկ մնացած 300 հազարը միջին եւ խոշոր խանութներ էին։ Մեկ տարի անց ուղիղ 1000-ով պակասել է գերփոքր եւ փոքր խանութների թիվը, իսկ միջին (16-30 աշխատող) եւ խոշոր (31-ից ավելի աշխատող) խանութների թիվը ոչ միայն չի նվազել, այլեւ խոշորների մասով նույնիսկ ավելացել է:

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930