Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող 100 կանանց մասնակցությամբ կանանց միջազգային մրցաշարն այսօր ավարտվում է:
Տասներորդ տուրից հետո հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը ( նկարում) 6,5 միավորով ընթանում է 14-րդ հորիզոնականում: Այսօր նա հանդիպում է Ուզբեկստանի ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Նաֆիսա Մումինովայի հետ:
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան վաստակել է 7,0 միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը: Եզրափակչում Կարինան ուժերն է չափում հնդիկ կանանց գրոսմայստեր Սումիա Սվամինաթանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ