Նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրությանը կից լուսանկարներում, որտեղ ներկայացվում է Սերժ Սարգսյանի Ղարաբաղ կատարած այցը, երևում է, որ զորամասեր, դիրքեր կատարած այցելությունների ընթացքում լիովին համազգեստավոր կոնտինգենտին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ուղեկցում է մի քաղաքացիական անձնավորություն՝ նույն ինքը Զորի Բալայանը, Պուտինին ուղղված սրտաճմլիկ նամակի հեղինակը, որը «ռուսաց ցարին» հորդորում էր հիշել Գյուլիստանի մասին և գալ տեր կանգնել 200 տարի առաջ իրեն հանձնված տարածքներին:
Այս նամակին պաշտոնական Երևանն այդպես էլ չէր արձագանքել, միայն մի քանի պատգամավորներ էին հայտարարել՝ Բուռնաշը, Թոխմախի Մհերը, նաև մի քանի մտավորականներ, թե ինչու չտալ Ղարաբաղը Ռուսաստանին, դա մեզ համար ձեռնտու լուծում կլինի: Եվ ահա, ըստ էության Սերժ Սարգսյանն էլ կարելի է ասել միանում է Բուռնաշի և Թոխմախի Մհերի տեսակետներին:
Համենայնդեպս, այն, որ նման նամակից հետո Սերժ Սարգսյանը ղարաբաղյան դիրքեր է գնում Զորի Բալայանի հետ, վկայում է այն մասին, որ նա, ըստ էության, իր համաձայնությունն ու համերաշխությունն է հայտնում Պուտինին Բալայանի գրած նամակին, քանի որ, ըստ էության, ի պաշտոնե Զորի Բալայանը ոչ միայն պարտավոր չէր ուղեկցել Սերժ Սարգսյանին, այլ նույնիսկ նրա ներկայությունն այնտեղ տարօրինակ էր:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում