Նոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:
Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք:
Կարդացեք նաև
Ժամը 18.00-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ժամը 01.20-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի «ԶԻԼ-131» ամենագնացը (3 ջրափրկարար):
Ժամը 02.40-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի նավը և 2 մոտորանավակ (4 ջրափրկարար):
Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի 13 ջրափրկարար («Իվեկո», «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներով):
ԱԻՆ