Լրահոս
Օրվա լրահոսը

BBC-ն` Սիրիայի երկու հայ աշակերտների մահվան մասին

Նոյեմբեր 13,2013 21:35

Նոյեմբերի 11-ին Դամասկոսում պայթյունից մահացած երկու հայ երեխաների՝ Վանեսա Միխո Պետրոսի և Հովհաննես Աթոքանյանի ողբերգությունը «Բի Բի Սի»-ի թղթակից Լիզ Դուսեն նկարագրում է․ Անթուն Միխոն գլուխն առել էր ձեռքերի մեջ, երբ բժիշկը կարում էր նրա 8-ամյա եղբոր աղջկա՝ Վանեսայի վերքերը: Աղջկա վարդագույն եզրագծերով սպիտակ մարզական կոշիկները շիտակ դրված էին կողքի մետաղական անկողնու վրա:  «Իմ եղբոր դուստրը անարատ հրեշտակ էր», – նա ինձ ասաց, – «Նա չորրորդ դասարանում էր ու սիրում էր դպրոց գնալ: Նա լալիս էր, երբ չէր կարողանում գնալ»:

Վանեսան Հին քաղաքի սալաքարերով պատված փողոցում իր վերջին ուղևորությունը կատարեց հասարակ դագաղի մեջ, որը տանում էր ծաղկեպսակներով զարդարված սպիտակ մեքենան:

Շագանակագույն աչքերով փոքրիկ աղջկա նկարը մեծ շրջանակի մեջ պարզած՝ երթը շարժվում էր դեպի հայկական եկեղեցի: Ղողանջեցին եկեղեցու զանգերը հրացանների խլացնող կրակոցների ներքո, ինչպես արվում է արաբական ավանդույթներում:

Լեփ լեցուն եկեղեցում քրիստոնյա համայնքը հավաքվել էր հրաժեշտ տալու Վանեսային և 6-ամյա Հովհաննես Աթոքանյանին: Նրանց հասարակ դագաղներն իրարից տարբերվում էին կողքի-կողքի դրված անվան փայտե սկզբնատառերով:

Աչքերն ամբողջովին կարմրած մի կին մոտեցավ ինձ և աղիողորմ արցունքներով հանձնեց իր հաղորդագրությունը. «Ասա Արևմուտքին, որ մեզ հանգիստ թողնեն», – լալիս էր Ռիմա Հադադը, – «Խնդրում եմ ասա Ամերիկային, Բրիտանիային, Սաուդյան Արաբիային, որ իրենք վատ մարդիկ են»:

Երբ ես նրան հարց տվեցի այն մասին, որ պատերազմը երկու կողմերից էլ կյանքեր է խլում, նա պաշտպանեց Սիրիայի բանակին. «Նրանք զենք են կրում, որ պաշտպանեն մեզ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930