Այսօր Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին Չեննայում ընթացող շախմատի աշխարհի գահի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, հայաստանցի Աշոտ Վարդապետյանը չորրորդ անգամ գործի դրեց ժամացույցը:
Չորրորդ տուրում սպիտակներով խաղում էր գործող չեմպիոնը: Ի տարբերություն նախորդ երեքի, այս անգամ պայքարը տեւական էր, սակայն կրկին կողմերին չհաջողվեց իր առավելությունը հաստատել: 64-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 2:2: Վաղը գրոսմայստերների հանգստի երկրորդ օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ