Այսպիսի հետեւության հանգել է TV Sports Markets ընկերությունը՝ հրապարակելով Football Media Money League-ի ուսումնասիրությունները, որոնք ներառում են ինչպես ներքին շուկան, այնպես էլ՝ արտաքին, ներառյալ Չեմպիոնների լիգան: Առաջատարը Անգլիայի պրեմիեր լիգան է՝ 2,2 միլիարդ եվրո: Դա գրեթե երկու անգամ գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Իտալիայի «A» սերիային՝ 974 մլրդ: Այնուհետեւ գալիս են Իսպանիայի Լա Լիգան՝ 710, Ֆրանսիայի 1-ին լիգան՝ 640 եւ Գերմանիայի Բունդեսլիգան՝ 541 միլիարդ եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ