Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինայի իշխանությունները դիտարկում են ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետաձգումը

Նոյեմբեր 13,2013 20:06

galatv.am «Ուկրաինան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, քանի որ չկա նման կորստի փոխհատուցման աղբյուր»,- այսօր` նոյեմբերի 13-ին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխանցում է ИА REGNUM –ը:

«Ցանկանում եմ, որպեսզի բոլորն Ուկրաինայում գիտակցեն՝ մեզ ոչ ոք չի առաջարկել ու չի առաջարկի այդ շուկայի կորստի դիմաց փոխհատուցում: Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի փակվեն ձեռնարկություններ, որպեսզի մեր մարդիկ մնան առանց աշխատավարձի և թոշակի»,- հայտարարել է Ազարովը:  Երկրի վարչապետը նշել է, որ Կիևի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մնում է թիվ մեկ խնդիրը:

«Ես ու նախագահ Վիկտոր Յանուկովիչը սուր զրույց ենք ունեցել ձեռնարկությունների և պրոֆմիությունների հետ Ռուսաստանի հետ առևտրի մասին: Իշխանությունները կիսում են ձեռնարկատերերի և պրոֆմիությունների խորը անհանգստությունը հնարավոր աշխատատեղերի կորստի մասին: Սա մեր իշխանությունների ուղղակի պատասխանատվությունն է և Ուկրաինայի տնտեսությանը ուժեղ հարված է… Սրան ավելացրեք նաև գազի և նավթի չափազանց բարձր գները»,- հայտարարել է նա:

Այժմ, վարչապետի խոսքով, Յանուկովիչը հրամայել է կառավարությանը արագացնել Մաքսային միության հետ մաքսային և տեխնիկական խնդիրները:

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ երկիրը չի ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում:

«Դոնեցկ կատարած վերջին այցի ժամանակ վարչապետ Նիկոլայ Ազարովը տեղեկացրել է իշխանություններին այն մասին, որ Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիան և եվրոպացի պաշտոնյաները արդեն դիտարկում են Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետաձգումը 2014 թվականին կամ նույնիսկ ավելի ուշ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930