Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորի ու վարչապետի փոխադարձ հեգնանքը. (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2013 18:41

Այսօր խորհրդարանում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հնչեցրեց այն հարցը, ոը հնչեցրել էր օրեր առաջ` խորհրդարանական հանձնաժողովներում գալ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ:

Հարցը վերաբերվում էր վարչական շենքերի վերանորոգումների համար նախատեսված բյուջետային գումարներին: Պատգամավորին մտահոգում է վարչական շենքերի պայմանների բարելավումն այն պարագայում, երբ շատ ավելի անմխիթար վիճակում են գտնվում սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ կրթական եւ առողջապահական հաստատություններ: Այն ժամանակ հարցին պատասխանել էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ով պարզաբանեց, որ վերանորոգվելու են վարչական շենքերի ֆասադները, տանիքները:

«Երկու օր առաջ մի դպրոց էի գնացել հանրակրթական գործող դպրոց, որը գտնվում է ռազմական պատերազմական գործողությունների զոհ դարձած օբյեկտի կարգավիճակում: Նորից պետք է կրկնեմ այն ինչ բազմիցս ասել են ԲՀԿ իմ գործընկերները: Սահմանամերձ գյուղերում մանկապարտեզներ կան, որ ֆասադներ չունեն, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, կան որ տարրական պայմաններ չունեն: Օ ՜կառավարություն, հարց եմ ուզում տալ, միթե՞ հնարավոր չէ հետաձգելով տանիքների ու ֆասադների վերանորգումը եւ այդ երկու հարյուր միլիոնը տալ մանուկներին, հիվանդ երեխաներին: Ես կարծում եմ, սա ամենակարևոր հարցն է»,- հեգնանքով դիմեց պատգամավորը:

Հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Հնարավոր է»:
«Կհանե՞ք այդ գումարները, որպեսզի Վահան գյուղի մանկապարտեզը, Չարբախի պոլիկլինիկան, Արարատի հանրակրթական դպրոցը վերանորոգվեն այս տարավ բյուջեով»,-շարունակեց պատգամավորը:
«Ավարտեցիք»,- հետաքրքրվեց վարչապետն ու կտրուկ ասաց. «Ոչ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930