Այսօր խորհրդարանում, պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի`ԼՂՀ հարցի շուրջ կրկին ստեղծված ակտիվության մասին հարցին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տեղի է ունենալու ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Լավատեսություն ներշնչող այլ տեղեկատվություն վարչապետն ասաց, դեռ չունենք:
Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետ կապված գործերի ընթացքին: Վարչապետն ասաց, որ խնդիրը մնում է օրակարգում: Ասաց նաեւ, որ չափազանց կարեւոր է, որ դրա շահագործման խնդիրը հնարավոր լինի զերծ պահել քաղաքական սպեկուլյացիաների դաշտ տեղափոխելու խնդրից, ինչն այսօր ինտենսիվ անում է Ադրբեջանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանդիպման Միակ արթիւ՞նքը,
Իւրաքանչիւրը ցոյց պիտի տայ իր Յամառութիւնը՝ Անտեղիտուութիւնեը՝
Այսինքն՝
Ազերի-Թուրքը՝ պիտի հաստատ մնայ իր Քոչուոր Յափշտակողի դիրքին պաշտպանութեան վրայ,.
Իսկ Հայը՝ պիտի հաստատ մնայ իր հայաշխարհին եւ Ժողովուրդին պաշտպանութեան վրայ.
Եւ՝ մինչ այդ՝ սահմանային անլրելի ռմբակոծումները պիտի շարունակուին.
Հայուն համար յոքնութին չկայ,
Հայուն համար պարտութիւ չկայ՝
Եւ Միայն Ասով Պիտի Տեսնեն Զորութիւն.
Վահան Վանական,
Զուիցերիա