Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայր Հակոբը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները

Նոյեմբեր 13,2013 17:51

Քիչ առաջ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց մի երիտասարդ աղջիկ, ով ներկայացավ սկզբից որպես փաստաբան, ապա՝ «անձի ներկայացուցիչ», սկզբից որպես Զարուհի Սարգսյան, ապա որպես Արմինե Սարգսյան: Նա պնդում էր, որ այսօր «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ  Սեւակ Հովհաննիսյանի կողմից լրագրողներին բաժանված լուսանկարները ֆոտոշոփ են արված: Լուսանկարներում մայր Աթոռի աշխատակից հայր Հակոբ աբեղա Գրիգորյանն է եւ մի երիտասարդ տղա: Թեեւ այդ լուսանկարները առանձնապես ոչինչ չեն ասում, սակայն ասուլիսի բանախոսը եկեղեցականին մեղադրել է միասեռականության մեջ:

Ավելի ուշ մեզ զանգահարեց հենց հայր Հակոբը, ով ասաց, որ լուսանկարի երիտասարդն իր մորաքրոջ տղան է, եւ այդ լուսանկարներն անհետացել են իր անձնական համակարգչից: Նա նաեւ ասաց, որ իր մորաքրոջ տղան այժմ բանակում է եւ շատ է ազդված այդ լուսանկարների հրապարակումից ու դրանց վերագրվող պատմություններից: Հայր Հակոբն այս պատմության մեջ տեսնում է Լեւոն Մութաֆյանի դերակատարությունը եւ խոստացավ դրան անդրադառնալ հետագայում:

Նա ուղարկել է նաեւ իր պարզաբանումն ու հերքումը Սեւակ Հովհաննիսյանի ասածների կապակցությամբ. «Ինչպես տեղյակ եք վերջին շրջանում ակամա հայտնվեցի որոշ տհաճ քննարկումների կենտրոնում, որոնք բացարձակապես սուտ են, նենգամիտ հերյուրանք ու չեն համապատասխանում իրականությանը և խաթարում են իմ, ընտանիքիս ու հարազատներիս անդորրն ու կյանքի բնականոն ընթացքը: Նկատի ունենալով, որ այդ ամենին վերջ դնելն հնարավոր է միայն դատական կարգով՝ դիմելու եմ դատական գորընթացների, օրենքով սահմանված կարգով անունս ու բարի համբավս վերականգնելու համար: Չուզենալով որպես Եկեղեցու սպասավոր մտնել այդ գործընթացների մեջ, նպատակահարմար եմ համարել դիմել Վեհափառ Հայրապետին առժամապես եկեղեցական իմ գործունեությունը կասեցնելու համար, մինչև հարցի մեջ հստակություն կմտցվի: Միաժամանակ տեղեկացնում եմ որ արդեն իսկ նախնական խորհրդակցություն եմ ունեցել փաստաբանի հետ և առաջիկա օրերին դիմելու եմ դատարան իմ անձի արժանապատվության ու բարի համբավի նկատմամբ ոտնձգություն կատարած անձնավորությանը օրենքի սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար»:

Հայր Հակոբն ասաց, որ վաղը ասուլիս է տալու եւ մանրամասն պարզաբանելու է հարցը: Անսալով հայր Հակոբի խնդրանքին՝ հեռացնում ենք այդ լուսանկարները կայքից:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930