Զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը` «Զվարթնոց» օդանավակայանում, անձնագրային և վիզաների վարչության աշխատակցի կողմից, իրականությանը չի համապատասխանում:
Տեղեկացնում ենք, որ Ա. Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է դեռևս 02.07.2013 թ.-ին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայության կողմից, և նրան անձնագիրը հանձնվել է օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումով:
Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումը կատարվել է 02.07.2013 թ.-ին` 5 տարի ժամկետով, որը վավերական է մինչև 02.07.2018 թվականը:
Հետագայում, կորստյան կամ փոխանակման կապակցությամբ, Ա. Սարգսյանի կնոջն այլ անձնագիր չի հանձնվել, հետևաբար, Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև անձնագրային ծառայության կողմից օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի այլ նշում չի կատարվել:
ՀՀ Ոստիկանություն