Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը կասկածո՞ւմ է կառավարության ներկայացրած թվերի վրա

Նոյեմբեր 13,2013 16:18

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն կետի վրա, որով 2014 թվականին կանխատեսում եք ներմուծման ծավալների 4% աճ՝ դոլարային արտահայտությամբ։ Վստա՞հ եք, որ կունենանք այդ աճը։ Որովհետև 2013 թվականի կանխատեսումները ոնց որ չեն իրականում, դրա համար եմ հարցնում»,- այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մինչ այդ, նախարարն իր ելույթում եւ պատգամավորների հարցերին պատասխանելով, վստահեցրել է, որ եկամտային և շահութահարկի մասով կորուստներ չեն լինի:
Դավիթ Սարգսյանը չհակաճառեց ԱԺ նախագահին,  խոստովանեց, որ  իսկապես կանխատեսումները կանխատեսումներ են, և դժվար է հիմա ասել, թե դրանք ինչքանո՞վ կիրականան։ Նախարարը միաժամանակ հավելեց, որ կառավարությունն ունի որոշակի մեթոդիկա, որով այդ կանխատեսումներն իրականացնում է։

Հովիկ Աբրահամյանը նաև հետաքրքվեց, թե բյուջեի նախագծման աշխատանքներում ի՞նչ ներգրավվածություն է ունեցել Էկոնոմիկայի նախարարությունը. «Էկոնոմիկայի նախարարությունը տեղյա՞կ է բյուջեի եկամտային մասի կանխատեսումներին, արդյոք տվե՞լ է տնտեսության տարբեր ճյուղերի վրա ազդեցությունների գնահատականներ, արդյոք քննարկե՞լ է նաև մյուս մոտեցումները, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ մեր տնտեսության վրա, որը ինձ համար շատ կարևոր է»։ Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը բյուջեի եկամտային մասի գնահատման աշխատանքներում դերակատարում ունեցել է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930